Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը21 ապրիլի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ Այսօր՝ ապրիլի 21-ին, Սոիֆիայում, որտեղ անցնում է ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս կգա ծանրքաշային Ռուսլան Բասիևը: Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ: Այս մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն 1-2 տեղերը զբաղեցրած ըմբիշները: Նշենք, որ առաջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից արդեն օլիմպիական ուղեգիր են նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Եզրափակչում Նուրմագոմեդովը 3:0 հաշվով հաղթեց թուրք Իբրահիմ Բոլուկբաշիին, իսկ Սաֆարյանը գրավեց երկրորդ տեղը: Լոնդոն կմեկնի նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), որն այդ իրավունքը ստացել է դեռ 2011թ. Ստամբուլի աշխարհի առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |