ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը նշանակվել է մշակույթի եւ երիտասարդության հարցվերով նոր նախարար: Երկրի նախագահի հրամանն այդ մասին պետության ղեկավարի մամուլի ծառայությունը տարածել է երեկ երեկոյան: Միաժամանակ Թամարա Պողոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր անցյալ տարվա հունիսից: Նշենք, որ կառավարական կոալիցիայի մեջ ընդգրկված Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների կողմից կնքված համաձայնագրի համաձայն` մշակույթի նախարարի թեկնածուին առաջարկում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---