Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը

Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեին, որը Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները նպաստում են համագործակցության զարգացմանը եւ թույլ տալիս վերահսկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նախօրեին Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ անցկացված խորհրդակցությունների արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---