ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄՏՔԵՐ ԿՓՈԽԱՆԱԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ» ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ստրասբուրգում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման «որոշ գաղափարների» շուրջ: Այդ մասին լրագրողներին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով` հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մենք կշարունակենք քննարկումները երկու երկրների նախագահների վարած բանակցությունների համատեքստում»,- ասել է նախարարը: Ընդսմին, նա չի հերքել լրագրողների այն ենթադրությունները, որ վերոհիշյալ գաղափարների տարրերը քննարկվել էին նախորդ հանդիպումներին: Այն հարցին, թե հայկական կողմի դիրքորոշման մեջ դիտվում են առաջխաղացումներ դեպի կառուցողականություն` Մամեդյաարովը պատասխանել է. «Այդ մասին ես կասեմ ձեզ մայիսի 12-ից հետո»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---