«Ժառանգությունն» այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը21 ապրիլի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածու չունի, կպաշտպանի ընդդիմությանը: Այս մասին ապրիլի 21-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը: Նա կոչ արեց ընտրողներին լսել, համեմատել ու ընտրել այն քաղաքական ուժին, որն ավելի հաշվետու և պատասխանատու է: «Եթե հաշվի առնենք «Ժառանգության» գործունեությունն, ապա ընտրողը պետք է համոզված լինի, որ մենք այլընտրանք ենք»,-ընդգծեց նա:«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ակնկալում է իրական իշխանություն` ժողովրդի ընտրությամբ ու սահմանադրությանը համապատասխան: Անդրադառնալով միասնական շտաբի նիստերին չմասնակցելուն` Հովհաննիսյանն ընդգծեց, որ հաղորդակցության ուղիները բոլորի հետ բաց են: «Ժառանգությունը» չի հրաժարվել միասնական շտաբից, այլ ցանկացել է ուժեղացնել ու հզորացնել այդ շատ կարևոր կառույցը: Եթե այն կրեր քաղաքական ուժերի առաջնորդներից անգամ չորսի ստորագրությունը, ապա դա կվկայեր, որ այս ընթացքում արտահայտվող ցանկացած կարծիք ամբողջական է և ներկայացվում է առաջնորդի պատասխանատվությամբ»,- պարզաբանեց նա: «Ժառանգության» առաջնորդն այսօր նախատեսել էր հանդիպումներ Աջափնյակում, Դավթաշենում և Արաբկիրում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |