«Թումո»-ում սկսվել է Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը21 ապրիլի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը` 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց Պատկերապատման 3-րդ միջազգային փառատոնը: Փառատոնը կազմակերպել է Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը (ՀՊԶՄ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Փառատոնի բացումից հետո տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրված «Իմ Հայաստան» պատկերապատումների ժողովածուի շնորհանդեսը, որտեղ զետեղված են 20-ից ավելի հայ պատկերապատողների աշխատանքներ: Փառատոնի ընթացքում նաև բացվեց «Երբեք մի մոռացեք» խորագրով Եղեռնի զոհերի հիշատակին նվիրաված ցուցահանդես, որին մասնակցում էին եվրոպական մի շարք երկիրների ինչպես նաև Կամբոջայի և Կոնգոյի պատկերապատողներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կամբոջացի պատկերապատող, քանդակագործ, նկարիչ, ուսուցիչ Ֆուսերա Ինգը` Սերան (գրական մականունը) պատմեց, որ ընդամենը 5 օր է եղել Կամբոջայում, բայց պատկերապատման մի ամբողջ շարք է նվիրել Կամբոջայի ցեղասպանությանը: Փառատոնի ընթացքում կանցկացվեն հեղինակային ցուցահանդեսներ, մանկական ցուցահանդես-միջոցառում, պատկերապատման վարպետության դասընթացներ, կանֆերանսներ պատկերապատման մասին, ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրություն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |