ԿԸՀ. ««Ժողովուրդ» օրաթերթի «Օրենք է խախտում» հոդվածը չի համապատասխանում իրականությանը»21 ապրիլի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի «Օրենք է խախտում» հոդվածի վերաբերյալ: PanARMENIAN.Net ին հանձնաժողովից տեղեկացրին, որ հոդվածում նշված այն տեղեկատվությունը, որի համաձայն` թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Գագիկ Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն Արտաշատ քաղաքի ողջ շենքերի վրա, սննդամթերքների օբյեկտներին անթիվ-անհամար ընտրական պաստառներ է փակցրել..., չի համապատասխանում իրականությանը: Ապրիլի 21-ի դրությամբ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերոհիշյալ բովանդակությամբ որևէ դիմում (բողոք) չի ներկայացվել: Հոդվածում նշված փաստերի հավաստիության ստուգման նպատակով 21.04.2012թ. թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները շրջայց են կազմակերպել, որի արդյունքում պարզվել է, որ արգելված վայրերում պաստառներ փակցնելու վերաբերյալ տեղեկությունները հնարածին են և չեն համապատասխանում իրականությանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով |