Վրաստանում նշեցին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը![]() 21 ապրիլի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Համերգի ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ ընթերցվեցին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի և ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձները: ՀՀ դեսպանն իր ուղերձում նշել էր. «Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև հաստատված է ամուր քաղաքական երկխոսություն, ինչը հատուկ վերաբերմունք է հաղորդում երկկողմ հարաբերություններին»: Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում, մասնավորապես` նշված էր. «Վրաստանում քաջածանոթ են հայ գրականության դասականներից շատերի` Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններին, որոնցից շատերն ապրել և ստեղծագործել են Թբիլիսիում: Ուզում եմ ողջունել այն փաստը, որ հայ-վրացական մշակութային հարաբերությունները շարունակում են մեր նոր սերունդները: Հուսով եմ, որ ապագայում ևս տեղի կունենան վրացական և հայկական համույթների համերգներ, ինչն էլ ավելի կամրացնի մեր երկու ժողովուրդների միջև առկա ավանդական եղբայրությունն ու բարեկամությունը»: Համերգի ընթացքում, որպես երկու երկրների մշակութային համագործակցության բարձր մակարդակի և այդ ուղղությամբ տարվող քաղաքականության իրագործման խորհրդանիշ, ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալ փոխանցվեց Թբիլիսիի Փալիաշվիլիի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Վադիմ Շուբլաձեին` արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի համերգին ներկա էին Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և միջազգային առաքելությունների, Վրաստանի պետական, մշակութային և հասարակական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |