Վաղը Երևանում կնշվի «Առանց մեքենայի օրը»

Վաղը Երևանում կնշվի «Առանց մեքենայի օրը»

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի որպես «Առանց մեքենայի օր»: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են « Կանաչաստան» ՀԿ-ից` ժամը 14:00-ից ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում, Շահումյանի հրապարակի հարևանությամբ և հարակից Մանկական այգում:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն և խաղեր: Ցանկացողները կարող են բերել և վարել իրենց հեծանիվներն ու անվավոր չմուշկները: Այցելուները կծանոթանան նաև հեծանվային ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին:

Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում` առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների:

Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց` զբոսնելու, վազելու, խաղալու և վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---