Հարավային Կորեան 15 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՀ հակաճգնաժամային ռեսուրսների համալրման համար

Հարավային Կորեան 15 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՀ հակաճգնաժամային ռեսուրսների համալրման համար

PanARMENIAN.Net - Կորայի Հանրապետությունը 15 մլրդ դոլար կհատկացնի ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) հակաճգնաժամային ռեսուրսները համալրելու համար: Այդ մասին հաղորդել է Կորեայի Հանրապետության պլանավորման և ֆինանսների նախարար Պակ Չէ Վանը, ով մասնակցել է ֆինանսների նախարարների և երկրների կենտրոնական բանկերի հանդիպմանը Վաշինգտոնում:

Հանդիպման արդյունքներով ընդունված կոմյունիկեում արձանագրվել է պայմանավորվածություն 430 մլրդ դոլարով ԱՄՀ ռեսուրսների ավելացման մասին, որի արդյունքում դրանք կավելանան գրեթե երկու անգամ: Այդ միջոցները, որոնք նախատեսված են ճգնաժամերը կանխելու և հաղթահարելու համար, հասանելի կլինեն ԱՄՀ բոլոր անդամներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---