Շառլ Ազնավուրը երեք համերգ Նյու Յորքում չեղյալ է հայտարարել![]() 23 ապրիլի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեք համերգ Նյու Յորքում չեղյալ է հայտարարվել: Համերգները ծրագրված էին ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին: Առայժմ համերգները չեղյալ հայտարարելու պատճառները չեն նշվում, սակայն հաղորդում են, որ կազմակերպիչները խոստանում են պատճառների մասին հայտնել ավելի ուշ: Հնարավոր է՝ պատճառը 87-ամյա երգչի հոգնածությունն է: Ընդ որում նշվում է, որ Ազնավուրն իրեն լավ է զգում և պատրաստվում է ոչ մեծ համերգով հանդես գալ Լոս Անջելեսում: Հարկ է նշել, որ դրանից առաջ Ազնավուրը չեղյալ էր հայտարարել համերգը կանադական Քվեբեկում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |