Հռչակավոր տենոր Անդրեա Բոչելին ելույթ ունեցավ Երևանում 22 ապրիլի 2012 - 23:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 22-ին Երևանի Ազատության հրապարակում ելույթ ունեցավ հռչակավոր իտալացի տենոր Անդրեա Բոչելին: Այն կրում էր «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագիրը, և նվիրված էր Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը: Հրապարակը լեփ-լեցուն էր ինչպես հայ հանդիսատեսով, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկներով: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք: Բոչելին համերգը սկսեց դասական երգացանկով (Բիզե, Վիվալդի), իսկ երկրորդ մասում կատարեց 20-րդ դարի կոմպոզիտերների ստեղծագործություններ: Տենորը ելույթ էր ունենում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) նվագակցությամբ, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Համերգը ղեկավարարեց իտալացի դիրիժոր Մարչելլո Ռոտան: Համերգի աջակիցներն էին «ԳեոՊրոմայնինգ», «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |