Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը Դուբայի բաց առաջնությունում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները23 ապրիլի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումի գավաթում արդեն խաղացվել է 8 տուր: Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում ուժեղ է գտնվել Լիվիու-Դիետերա Նիսիպեանուից (Ռումինիա), Տիգրան Պետրոսյանը` Մարտին Կրավցիվից (Ուկրաինա), Դավիթ Պետրոսյանը` Էլմիր Միրզոևից (Ռուսաստան): Վլադիմիր Հակոբյանը միավորներ է կիսել Յուրի Կուզուբովի հետ (Ուկրաինա), Զավեն Անդրիասյանը` Միխեիլ Մչեդիշվիլիի հետ (Վրաստան): Կարեն Գրիգորյանը միավորներ է կիսել Սերգեյ Վոլկովի հետ (Ռուսաստան), Ավետիք Գրիգորյանը` Նարանյան Հոպալի (Հնդկաստան), Գևորգ Հարությունյանը` Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա): Հակոբյանն ու Պետրոսյանն ունեն 6-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները: Մրցաշարի առաջատարն է Նորմունդս Միեզիսը (Լատվիա)` 6.5 միավորով: Ապրիլի 23-ին կկայանա Դուբայի բաց առաջնության վերջին` 9-րդ տուրը: Մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` 7 և 4 հազար դոլար: Հաղթողին կպարգևատրի ինքը Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մաքթումը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |