Հրանտ Ենոքյան. Հայ ըմբիշների ելույթները Սոֆիայում դրական եմ գնահատում23 ապրիլի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սոֆիայում ավարտվել է ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները երկու ուղեգիր են նվաճել: Լոնդոնի Օլիմպիական խաղերին կմեկնեն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ), դասական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (96կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120կգ ք/կ): Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ հայ ըմբիշների ելույթները դրական է գնահատում: «Սոֆիայում մեր մարզիկները նվաճեցին մեզ համար կարևոր ուղեգրեր, ընդ որում, ուզում եմ հավելել, որ վարկանիշային մրցաշարեր լինելու են նաև Չինաստանում և Ֆինլանդիայում: Կարծում եմ, որ այնտեղ ևս մեր մարզիկները հաջող հանդես կգան»,-ասել է Ենոքյանը: Ներկայումս Հայաստանի հավաքականն ունի 6 Օլիմպիական ուղեգիր: Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ) ուղեգրերը նվաճել էին դեռևս 2011թ աշխարհի առաջնությունում: Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի կունենա չինական Տայյուան քաղաքում ապրիլի 27-29, իսկ վերջին մրցաշարը տեղի կունենա Հելսինկիում` մայիսի 4-6: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |