«Միավորված հայեր». Մեր երկրի ապագան միջին խավն է23 ապրիլի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Մեր երկրի ապագան միջին խավն է, իսկ միջին խավը զարգացնելու համար մենք պետք է խթանենք միջին բիզնեսի զարգացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը: Նա նշեց, որ իրենք քաղաքական դաշտը բաժանում են 3 մասի՝ իշխանամետ, ընդդիմադիր և պետականամետ. «Մենք լինելու ենք հենց երրորդ՝ պետականամետ ուժը, որը պետք է լինի ժողովրդի ձայնը»: Ռուբեն Ավագյանը նշեց, որ «Միավորված հայեր» կուսակցությունն առաջարկում է ստվերային տնտեսությունը բերել իրավական դաշտ. «Մենք նաև առաջարկում ենք 50 տոկոսով կրճատել ԱԺ պատգամավորների թիվը»: Նա հավելեց, որ իրենք համոզված են՝ հաղթահարելու են 5 տոկոսի շեմը. «Եթե համոզված չլինեինք, չէինք առաջադրվի: Մենք համողված ենք, որ եթե լինեն արդար ընտրություններ, նվազագույն շեմը կհաղթահարենք: Մենք ունենք 16 նախընտրական շտաբ, քարոզչությունն իրականացնում ենք նաև շրջիկ շտաբերի միջոցով»: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |