Նոյեմբերին Հայաստան կայցելի իտալացի ձեռնարկատերերի ներկայացուցչական պատվիրակությունը23 ապրիլի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»: Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ: Խոսելով գործարար կապերի հաստատման վերաբերյալ՝ Միլանի նահանգապետը տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շրջանակներում Հայաստան է ժամանելու իտալացի գործարարներից կազմված մեծ պատվիրակություն: Այս համատեքստում, զրուցակիները քննարկել են մեր երկրում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և ներդրումային այլ ծրագրերում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում իտալական կողմից ներդրումների հնարավոր ներգրավմանը, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացմանը և կապերի հաստատմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |