Վ. Զախարովը կոչ է արել ՌԴ հարուստ հայերին օգնել իրենց ժողովրդին Ցեղասպանության ճանաչման հարցում![]() 23 ապրիլի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարուստ հայերը պետք է օգնեն իրենց ժողովրդին և ֆինանսական միջոցներ հատկացնեն գրքերի հրատարակմանն ի պատասխան Ռուսաստանում հրատարակվող ադրբեջանցի հեղինակների գործերի, որոնցում հաստատվում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Այդ մասին հայտարարել է Սևծովյան-Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նրա խոսքով, ցանկացած ռուսական գրախանությում կարելի է տեսնել ադրբեջանական կամ անանուն հեղինակների բազմաթիվ գրքեր, որոնք հերքում են Ցեղասպանությունը, սակայն այդ թեմայով հայ հեղինակի ոչ մի գիրք չկա: «Ինչո՞ւ հարուստ հայերը չեն հավաքվում և չեն ստեղծում նման հրապարակումներին պատասխանող հիմնադրամ»,- ասել է նա: Նա վրդովմունք է հայտնել այն փաստով, որ Ռուսաստանում բնակվող հարուստ հայերը պատրաստ են հսկայական փողեր ծախսել զվարճանքների վրա, սակայն չեն ցանկանում օգնել իրենց ժողովրդին այդքան կարևոր գործում: «Նրանք պատրաստ են բնակարաններ գնել Սոբչակներին և դրա համար միլիոններ հատկացնել... Դա ավելի ուժեղ է, քան ադրբեջանցիների արարքները»,- ասել է նա: Նա նաև դառնությամբ նշել է, որ հիմա Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու խնդիրն իր վրա վերցրել է ՀՅ Դաշնակցությունը, և այդ գործընթացից անջատել մնացածներին, այդ թվում՝ իրեն: Դրա հետ կապված Զախարովը հաղորդել է, որ ստիպված է ստեղծել «Հայոց ցեղասպանության ճանաչման ռուս հասարակություն», որը կզբաղվի Ցեղասպանության հարցերով առանց Դաշնակցության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |