Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը այցելել է «Հրազդան» մարզադաշտ

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը այցելել է «Հրազդան» մարզադաշտ

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամները այցելեցին «Հրազդան» մարզադաշտ:

Նրանք վերջերս նամակով դիմել էի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով:

Հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն կազմակերպությունների ղեկավարները պետք է շրջայց կատարեին մարզադաշտում, հարմարեցումների համար կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար:

Վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության աշխատակիցները պատրաստակամությամբ ուղեկցեցին դաշինքի ներկայացուցիչներին մարզադաշտի տարածք, ծանոթացրեցին ընթացիկ աշխատանքներին, նրանց հետ քննարկեցին նստատեղերի և սանհանգույցների հարմարեցման հնարավոր տարբերակները, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են դաշինքից:

Ըստ նախնական պայմանավորվածության, հատուկ ավտոկայանատեղեր կնախատեսվեն հաշմանդանություն ունեցող վարորդների համար:

Շրջայցի արդյունքում հարմարեցման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշվեց նմանատիպ այցերը դարձնել պարբերական:

Դաշինքը սերտորեն կհամագործակցի ՀՖՖ-ի և «Հրազդանի» վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության հետ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի և միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ ունենալու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---