Ցմահ դատապարտյալ է մահացել

Ցմահ դատապարտյալ է մահացել

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված 61-ամյա Ռաֆայել Մանուկյանն ապրիլի 22-ին` ժամը 11:45-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Էրեբունի» բշժկական կենտրոն: Ժամը 14:00-ի սահմաներում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռ. Մանուկյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

Մանուկյանը 2006 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---