Արմեն Աշոտյանն աշակերտներին առաջարկել է փոխօգնության հանձնախումբ ստեղծել![]() 23 ապրիլի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լոռու մարզի Սարամեջ համայնքի «Այգ» մանկապատանեկան ակումբի «Քաղաքացիական կրթություն և իրավունք» խմբի սաներին, որոնք միաժամանակ ներկայացնում էին Սարամեջ համայնքի միջնակարգ դպրոցի 8-12 դասարանների աշակերտներին: ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարի և դպրոցականների միջև բռնված անմիջական զրույցի ընթացքում Արմեն Աշոտյանը վերջիններիս կոչ է արել լավ սովորել` չմոռանալով, իհարկե, պարտականությունների մասին: «Որպես աշակերտ` ձեր պարտականությունն է նախ լավ սովորել, դրսևորել լավ վարքագիծ և կայանալ որպես Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացիներ: Դա մեր կողմից ձեզ առաջադրված պահանջն է, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ` որակյալ կրթություն ստանալու համար, այն է` նոր դասագրքեր, լաբորատորիաներ, համակարգչային սարքավորումներ»,-նշել է նախարարը` աշակերտներին առաջարկելով նաև ստեղծել յուրօրինակ փոխօգնության հանձնախումբ` աջակցության կարիք ունեցող մերձավոր ընկերներին օգնելու նպատակով: Դպրոցականները նախարարին իրենց մտահոգությունն են հայտնել Սարամեջի միջնակարգ դպրոցի մասնաշենքի բարեկարգման, մարզադահլիճի և համապատասխան լաբորատորիաների բացակայության հիմնախնդիրների վերաբերյալ: Արմեն Աշոտյանը խոստացել է դիմել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին` դպրոցին քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի լաբորատորիաներ նվիրելու խնդրանքով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քաղաքացիական դաստիարակության, երեխայի իրավունքների, Երևանը` Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու համատեքստում մարզային միջոցառումների անհրաժեշտության, ինչպես նաև դպրոցական օլիմպիադաների, ընդունելության քննությունների և գյուղական համայնքներում երիտասարդների հետագա աշխատանքի վերաբերյալ խնդիրներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |