Հայ և ռուս փորձագետները գտնում են, որ Հայաստանը Թուրքիայից պետք է հատուցում պահանջի![]() 23 ապրիլի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցում է սկսվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի երկրորդ փուլին՝ Թուրքիայից հատուցում ստանալուն: Այդ մասին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ: Նրա խոսքով, Թուրքիան պետք է փոխհատուցի հայ ժողովրդին այն վնասը, որը հասցրել է նրան Ցեղասպանության արդյունքում, և այդ տեսակետին է հարում Հայաստանի գիտական շրջանակի մեծ մասը: Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիայում 2001-ից գործում է հանձնաժողով վարչապետի տեղակալի նախագահությամբ, որի մեջ մտնում են գիտական շրջաների, հետախուզության, իրավունքի ոլորտում միջազգային փորձագետներ, որը զբաղվում է Թուրքիայի քայլերի նախապատրաստությամբ այն դեպքում, եթե Հայաստանը հանդես գա Ցեղասպանության համար փոխհատուցման պահանջով: Իր հերթին, Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը նշել է, որ Հայաստանը պետք է ակտիվ լինի այս հարցում և հանդես գա որպես ինքնուրույն սուբյեկտ: Նրա կարծիքով, Հայաստանը չպետք է թույլ տա իրեն ներքաշել տարբեր միջազգային նախագծերի մեջ, որոնցից են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Արեշևը հավելել է, որ Թուրքիայից փոխհատուցում ստանալու հարցն «այդքան էլ անիրական չէ, եթե դրան համալիր մոտեցում ցուցաբերել», և որ առաջատար թուրքական ԶԼՄ-ներում այդ հարցը քննարկվում է: Փորձագետի կարծիքով, փոխհատուցման հարցը կախված կլինի նրանից, թե որքանով հետևողական կլինի այդ հարցում Հայաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |