ԳԱԱ-ում կնշեն ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ծատուր Աղայանի ծննդյան 100-ամյակը

ԳԱԱ-ում կնշեն ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ծատուր Աղայանի ծննդյան 100-ամյակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա հայ պատմագիտական մտքի ականավոր ներկայացուցիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, Ծատուր Աղայանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն:

ԳԱԱ-ից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ նրա հիմնական աշխատանքները վերաբերում են Անդրկովկասի ժողովուրդների պատմությանը, հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումներին: Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի, մի շարք կոլեկտիվ աշխատությունների, դասագրքերի ստեղծմանը:

Ակադեմիկոս Ծատուր Աղայանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, արժանացել է Կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշանների: Անվանի գործիչը մահացել է 1982թ.:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---