Սերգեյ Լեբեդևը բարձր է գնահատել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումները![]() 23 ապրիլի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով Հայաստանում մասնակցեց Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը: Ս. Լեբեդևը բարձր գնահատեց միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը դրանց նկատմամբ: Նա հաջողություն մաղթեց` հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջին է, որ նման պատվավոր առաքելություն է ստանձնում: Գևորգյանն իր հերթին հույս հայտնեց, որ տարվա ընթացքում շարունակվող միջոցառումները նոր թափ կհաղորդեն գրատպության զարգացմանը և նոր սերնդի մեջ սեր կառաջացնեն դեպի տպագիր գիրքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |