Ռուբեն Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունները մեռած են և ապագա չունեն![]() 23 ապրիլի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար բոլորովին ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրություններն ապագա չունեն»,- հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ: «Դրանք արդեն խաղացել են իրենց դերը` ինչպես դրական, այնպես էլ բացասական»,- նկատել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի` այդ արձանագրությունների ներքո ստորագրություները հետ կանչելու հարցին, ապա Սաֆրաստյանը հայտնել է. «Ինձ համար կարևոր չէ` արդյոք դրանց տակ կա ստորագրություն, թե չէ, ինձ համար ակնհայտ է, որ այդ փաստաթղթերը մեռած են»: Սաֆրաստյանի հետ համաձայնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: «Չեմ կարծում, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայիս տեսքով կարդիականացվեն»,- հայտնել է նա: 2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |