Ռումինիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական բնագավառում![]() 23 ապրիլի 2012 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային (նստավայրը` ք.Թբիլիսի): Հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին և փոխանցել պաշտպանական բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը: Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ և հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |