Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երևանի հետ համագործակցությունը

Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երևանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը յուրահատուկ պատմական առնչություններ ունի Վենետիկի հետ, ինչը պայմանավորված է Վենետիկում հարուստ հայկական մշակութային ժառանգության առկայությամբ և Մխիթարյան միաբանության հարյուրամյակների գործունեությամբ:

Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ նախագահի այցելությունը Վենետիկ նոր էջ բացեց Երևանի և Վենետիկի հարաբերություններում, որոնք այսօր արդեն գործնական իրականացում են ստանում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետ Օրսոնին ընդգծեց, որ Վենետիկի իշխանությունները ցանկանում են ընդլայնել Երևանի հետ համագործակցությունը և իր այցը միտված է նաև փոխգործակցության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին մշակութային և զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձան փոքր և միջին ձեռնարկատիրության Վենետիկի փորձը Հայաստանում կիրառելու հեռանկարին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Օրսոնիին 1998թ. Վենետիկի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---