ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ քայլերը![]() 23 ապրիլի 2012 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանի 36-րդ նիստի նախագահող Կատալին Բոգյայի և գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Գետաչև Էնգիդայի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում էին գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար և նշեց, որ իր անդամակցությունից ի վեր Հայաստանն արդեն 20 տարի է, ինչ ակտիվորեն մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության բոլոր ոլորտներին: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում և ծրագրերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հանձնառությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, շնորհավորելով «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» շարքի միջոցառումների տպավորիչ մեկնարկի կապակցությամբ, նշեցին, որ միջոցառումների բազմազանությունը և ծավալը վկայում են Հայաստանի կողմից գրքին ու գրականությանը տրվող կարևորության մասին: Զրուցակիցներն անդրադարձան մշակութային ժառանգության և բազմազմանության պահպանման հիմնախնդիրներին: Այս ենթատեքստում հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում հակայակական և ռասիստական քարոզչության, ինչպես նաև հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որի արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են: Հանդիպմանը քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |