ԵԿԲ խոստանում է անել ամեն ինչ գները կայունացնելու համար![]() 24 ապրիլի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական կենտրոնական բանկը կանի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի կայունացնի գները, իսկ բանկերն ու կառավարությունները պետք է դիտարկեն վերջերս ընդունած միջոցները որպես բաերփոխումների հասնելու տարբերակ, ասել է ԵԿԲ-ի կառավարող խորհրդի անդամ Քրիստիան Նուայեն: Նուայեն ԵԿԲ-ի երկու կարգավորողներից մեկն էր, ով խոսում էր այն մասին, որ բանկի համար կարևոր է ուշադրություն դարձնել գների կարգավորմանը: Վերջին ամիսներին բանկի կողմից իրականացված ֆինանասավորման գործընթացները ստիպել են խուսափել գնաճի տեմպերի արագացումից, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ` ապրիլին, ԵԿԲ-ն պահպանել է ելքային դրույքը` ռեկորդային ցածր` 1 տոկոս տարեկանի մակարդակում, իսկ բանկի նախագահ Մարիո Դրագին չեղյալ է հայտարարել պահանջն այն մասին, որպեսզի բանկը դադարեցնի խթանող միջոցներ տրամադրել: Բացի այդ, բանկը ֆինանսական համակարգին ավելացրել է ավելի քան 1 տրիլիոն եվրո` 3-ամյա ֆինանսավորման գործընթացների շնորհիվ, որպեսզի կանխի վարկային ճգնաժամը: Որոշ կարգավորողներ վախենում են, որ այս որոշումները կարող են մեծացնել գնաճային ճնշումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |