Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը Հաագայում ջահերով երթ է կազմակերպել

Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը Հաագայում ջահերով երթ է կազմակերպել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Հաագայում Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:

Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել` ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---