Աշխարհի եզդիների միության նախագահ. Աշխարհը «կստիպի» Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիան աշխարհի առջև կանգնում է «ավելի վատ դեմքով», քանի որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին է հայտնել աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Նա կարծում է, որ աշխարհը «կստիպի» Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այն պաշտոնապես կճանաչվի նրա կողմից: Այս առնչությամբ Ազիզ Թամոյանը հատուկ ընդգծել է, որ մինչև 1915թ Արևմտյան Հայաստանում բնակվում էր ավելի քան 750 հազար եզդի, ներկայումս նրանց թիվն ընդամենը 5 հազար է, քանի որ նրանք գաղթել են Արևելյան Հայաստան: «Հայ ժողովուրդը նրանց ջերմորեն է ընդունել, ինչի համար մենք երախտապարտ ենք»,-ասել է Թամոյանը: Աշխարհի եզդիների միության նախագահը նաև հավելել է, որ թուրքերը պետք է հասկանան, որ «Հայոց ցեղասպանությունը մի մարդու ձեռքի գործ չէ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |