Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը հունիսին կայցելի Հայաստան

Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը հունիսին կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - «b>Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը 2012 թվականի հունիսի 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով կայցելի Հայաստան: PanARMENIAN.Net ին ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ այս մասին հայտնել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվեն` ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար` նախանշելով կոնկրետ ուղղություններ: Հայաստանի և Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռևս 1998 թ.:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---