Արտակ Շաքարյան. Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

Արտակ Շաքարյան. Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Այս օրը ոչ միայն զոհվածների, այլև հերոսների, վերապրածների օրն է, այն մարդկանց, որոնք ստեղծեցին Հայաստանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Սխալ եմ գնահատում այն, որ ասում են թե գնդակը Թուրքիայի դաշտում է, և Թուրքիան ինչ-որ բան պիտի որոշի: Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն հարցն այն է, թե ինչ ենք մենք պատրաստ անել ճանաչումից հետո: 97 տարի է անցել, և մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ ենք ուզում այդ երկրից»,- ասաց նա՝ նշելով, որ միայն ճանաչումը բավարար չէ:

«Մենք ունենք տարածքային ամբողջականության խնդիր, ուստի գործը պատմաբաններինը չէ, այլ իրավաբաններինը: Պետք է հայ փաստաբաններն ու իրավաբանները գործի անցնեն, հաշվարկեն մեր պահանջները Թուրքիայից և թղթապանակներ ներկայացնեն դատական ատյաներ»,- նշեց թուրքագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---