ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը տարածաշրջան կատարելիք իր այցի ընթացքում կայցելի ոչ միայն Հայաստան եւ Ադրբեջան, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղ: Համապատասխան պայմանավորվածության մասին լրագրողներին է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, գերադասելի կլիներ, որ Թ.Դեւիսը տարածաշրջան այցելեր գարնան վերջում` Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ժամանակ, պարզաբանել է Հ.Հովհաննիսյանը, հանրապետությունում ավելի բարենպաստ պայմաններ կլինեն զեկուցողի աշխատանքի համար: Նշենք, որ ավելի վաղ Թերրի Դեւիսի այցը հակամարտության տարածաշրջան նախատեսվում էր մարտի վերջին, այսինքն մարտի 29 կայանալիք ԵԽԽՎ Բյուրոյի հերթական նիստից առաջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---