Թել Ավիվում ավտոարշավ է կազմակերպվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին մոտ 100 ավտոմեքենա է անցել Թել Ավիվի փողոցներով ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Թել Ավիվից, մոտ 200 մարդ Իսրայելի տարբեր քաղաքներից մասնակցել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ անցած հանրահավաքին: Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո Յաֆֆայի հայկական եկեղեցում մասնակցել են պատարագին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |