Վահան Հովհաննիսյան. Օբաման այս տարի էլ չի արտասանի «ցեղասպանություն» բառը

Վահան Հովհաննիսյան. Օբաման այս տարի էլ չի արտասանի «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ Օբաման այս տարի էլ չի արտասանի «ցեղասպանություն» բառը. «Բայց դա ինձ արդեն չի էլ հետաքրքրում, որովհետև ինձ արդեն հետաքրքրում է հաջորդ նախագահը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը:

«Հայերին պակասում է գիտակցությունը, թե ինչ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելուց հետո: Մեր ժողովրդի միասնականությունը իշխանությունը դեռ չի կարողացել ապահովել, որովհետև մինչև հիմա անջրպետները, որ ստեղծվել են անցյալում, հաղթահարված չեն: Սփյուռքահայերն իրենց լիիրավ Հայաստանի ճակատագրի մասնակից չեն համարում, և դա կարծում եմ քաղաքական սխալ է եղել: Միասնականությունը կարող է ապահովել նոր որակ, և այդ նոր որակով կարող ենք հասնել համաշխարհային ճանաչման և ճանաչման Թուրքիայի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագծին՝ Հովհաննիսյանը նշեց, որ նախագահի ընտրություններից հետո օրինագծի աշխատանքները կվերսկսվեն. «Վստահ եմ, որ կվերսկսվեն, որովհետև սկսողը մենք ենք լինելու. կսկսենք նորից և կհաղթենք»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---