Կոնստանտին Օբոլենսկի. Մարդկությունը պետք է ընդունի պատմությունն այնպես, ինչպես կա

Կոնստանտին Օբոլենսկի. Մարդկությունը պետք է ընդունի պատմությունն այնպես, ինչպես կա

PanARMENIAN.Net - «Արդեն երրորդ տարին է գալիս եմ այստեղ, և շատ տխուր պահ է ինձ համար: Սա մի տեղ է, որտեղ մարդիկ մտածում են այն բոլոր զոհերի մասին, որ նահատակվել են այդ տարիներին»,- Ծիծեռնակաբերդում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Նրա խոսքով, բոլոր ազգերը պետք է ընդունեն պատմությանն այնպես, ինչպես դա եղել է:

Օբոլենսկին նաև դժվարանում է ասել, կճանաչի՞ աշխարհը Եղեռնը թե ոչ, բայց շեշտեց, որ կարևորը աշխարհն արժանի հարգի տուրք մատուցի բոլոր այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են այդ տարիներին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---