Ադրբեջանցի պատգամավորները Հայոց ցեղասպանության պատճառով սկանդալ են սարքել Վրաստանի խորհրդարանում![]() ![]() PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել պատգամավորների միջև՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թեմայի քննարկման հետ: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը, դրա համար առիթ է դարձել «Միասնություն արդարության համար» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիայի ելույթը Վրաստանի խորհրդարանում չերքեզ ժողովրդի ցեղասպանության հնարավոր ճանաչման խնդրի մասին: Նա նշել է, որ «այլ ժողովուրդներ ևս, այդ թվում հայերը, դիմել են Վրաստանի խորհրդարան նման խնդրանքով»: Մառնեուլի շրջանից մեծամասնական պատգամավոր Ազեր Սուլեյմանովը Բագատուրիայի ելույթի ընթացքում մոտեցել է ամբիոնին և փորձել բաժակ նետել նրա վրա, բայց նրան պահել են այլ պատգամավորները:Բագատուրիան նրա վրա նետել է գնդիկավոր գրիչ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սուլեյմանովը Բագատուրիայի վրա նետել է «Վազելին» քսուքի տուփ, իսկ մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր՝ Ռամին Բայրամովը, Բագատուրիայի վրա նետել է ինչ-որ փաստաթղթեր 1992-ի աղդամյան իրադարձությունների մասին, անվանելով դրանք «ցեղասպանություն»: Դրանից հետո Սուլեյմանովը ելույթ է ունեցել և Բագատուրիային անվանել «Ջոնդի Բագատուրյան», բայց երբ նա իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի պահանջով նրա խոսափողն անջատել են: «Դա շատ զգայուն, ցավոտ և պատմական թեմա է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի և ադրբեջանցիների համար:Եվ ես թույլ չեմ տա հարցի զգացմունքային քննարկում, որը նպաստում է մեղադրանքներին և հակամարտություններին: Եվ ես չեմ միացնի ձեր խոսափողը»,- ասել է Բակրաձեն՝ դիմելով Սուլեյմանովին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |