Հունաստանում ՀՀ դեսպան. Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում և ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ24 ապրիլի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հայ կրոնական առաջնորդների հովանավորությամբ, Նոր Զմյուռնիայի հայկական հուշակոթողի առջև Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստի արարողություն է անցկացվել: Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնում են, որ ապրիլյան Եղեռնի 1.500.000 զոհերի հիշատակին նվիրված կատարվել է հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա են եղել պատգամավորներ Ափոսթոլոս Գաքլամանիսը և Անասթասիոս Ներանծիսը, ինչպես նաև Նոր Զմյուռնիայի քաղաքապետ Սթավրոս Ծուլաքիսը, նախկին քաղաքապետ Եորղոս Քութելաքիսը, փոխքաղաքապետներ Վանկելիս Խաչատուրյանը, Տիոնիսիս Քոնիտարիսը և Նորա Ղալանոփուլուն, քաղաքապետական խորհրդի անդամներ Տիմիթրիս Պիսալասը, Եորղոս Քրիքրիսը, նախկին փոխքաղաքապետ Փարասխոս Տրաքուլիսը: Ներկա էր նաև ՓԱՍՕՔ-ի պատգամավորական թեկնածու տիկին Էլենա Զերվա-Կիվրեճյանը: Նոր Զմյուռնիայի քաղաքապետարանի նվագախումբը կատարել է հայկական և հունական հոգևոր երգեր: «Հայերիս համար 20-րդ դարը սկսվեց Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանությամբ և բնաջնջման արհավիրքով, որն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ մեր ազգի ապագայի, հոգեբանության ու գիտակցության վրա»,- իր խոսքում նշել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` հավելելով, որ հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ գործած հանցանք է: «Ցեղասպանության ցանկացած ոճրագործություն, ում կողմից և ում դեմ էլ այն կատարված լինի, ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ և չունի վաղեմության ժամկետ: Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում և ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ մեր եղբայրական Հունաստանը, որ դեռևս 1996 թվականին պետականօրեն ճանաչեց և դատապարտեց այս ոճիրը»,- ասել է դեսպանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |