Կանադայի հայ համայնքը հպարտ է կանադական իշխանությունների դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում![]() 24 ապրիլի 2012 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին կանադահայերը հավաքվելու են Օտտավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Նրանք հետևում են Խորհրդանական բլուրում ամենամյա հանդիպման և դեպի Թուրքիայի դեսպանատուն երթի սովորույթին, հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC): Սպասվում է, որ Կանադայի շուրջ 1500 հայեր հավաքվելու են նրա համար, որպեսզի լսեն պատգամավորների, բարձրաստիճան անձանց և հասարակական առաջնորդների ելույթները` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: «Հայերը լի են Հայոց ցեղասպանության համար արդարության հասնելու վճռականությամբ»,- հայտարարել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը: «Թուրքիայի կառավարությանը չի հաջողվի փոխել պատմությունը: Աշխարհը երբեք չի մոռանա, կանադացիները երբեք չեն մոռանում: Մեր բախտը բերել է, որ խորհրդարանի երկու պալատները, կառավարությունը և վարչապետ Սթիվեն Հարպերը ճանաչել են Ցեղասպանությունը: Մենք բարձր ենք գնահատում մեր կառավարության և խորհրդարանականների ջանքերը, ուղղված նրան, որպեսզի ճշմարտությունը հաղթի»,- հավելել է նա:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |