Պրահայում ընթանում է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված հանրահավաք-երթը24 ապրիլի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ են դրել անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրիին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` չեխահայերը նաև հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Ուիլսոնի հուշարձանին: Պրահայի կենտրոնական հրապարակներում հարյուրավոր չեխահայերի և չեխ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված հանրահավաք-երթը: Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ելույթ են ունեցել դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն ու «Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը: Հայ դիվանագետը կարևորել է օտարազգի անվանի գործիչների հայանպաստ գործունեությունը, նշել, որ Վերֆելի գիրքը ոչ միայն գեղարվեստական համաշխարհային մեծ արժեք է, այլ նաև պարունակում է Հայոց ցեղասպանության անգնահատելի վկայություններ և փաստագրական նյութեր, արտահայտում է թուրք ջարդարարների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |