Սիրիայում Եղեռնի ճանաչման լուրջ միտումներ կան, ասում է սիրիահայ գրողը![]() 24 ապրիլի 2012 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուժեղ միտում կա, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանում Գրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակից, սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը: Գրողը, ով հաճախ է Հայաստան գալիս ապրիլի 24-ին, հույս հայտնեց, որ դա մոտ ապագայում տեղի կունենա: Գաբոյանն ասում է, որ հիմա Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմի վտանգ կա, և այդ ֆոնին ավելացել է մեծ ոճրագործությունը ճանաչելու հավանականությունը: Սիրիահայ մեր հայրենակցի խոսքով, հայ համայնքը հուսով էր, որ փաստը կճանաչվի հարաբերությունների վատթարացման հենց սկզբից, սակայն ուրախ կլինեն, որ հետո էլ ճանաչվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |