Բեռլինում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Ջեմալ-փաշայի ու Բեհաեդդին Շաքիրի գերեզմանների մոտ![]() 24 ապրիլի 2012 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի քանի միջոցառում է անցկացվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գերմանահայ համայնքի ակտիվիստ Ժիրայր Քոչարյանը նշեց, որ ապրիլի 24-ին Բեռլինում հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել թուրքական մեջիթի մոտ, որտեղ թաղված են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ-փաշան ու Բեհաեդդին Շաքիրը: «Մեզ այդ ակցիան օգնեցին կազմակերպել նաև թուրքերը: Միջոցառմանը մասնակցել են նաև հույներ, գերմանացիներ, քրդեր, ասորիներ, ներկայացված էին 50-60 կազմակերպություններ: Գերմանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները լուսաբանել են այդ միջոցառումը»,-ասել է Քոչարյանը: Տեղի ժամանակով 18:00-ին Բեռլինում կմատուցվի պատարագ, որից հետո մշակութային միջոցառում է նախատեսված, ինչպես նաև դասախոսություն: Ըստ Քոչարյանի, Ֆրանկֆուրտում Թուրքիայի դեսպանատան մոտ ծիսական ծաղկեպսակներ են դրվել: «Մենք արդեն մի շաբաթ է նման միջոցառումներ ենք անցկացնում, թուրքերն անընդհատ փորձում էին խոչընդոտել, նրանք նույնիսկ դասախոս էին հրավիրել Ստամբուլից»,-ասել է Քոչարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |