Սյուզի Կենտիկյանի մրցակիցը կլինի ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն

Սյուզի Կենտիկյանի մրցակիցը կլինի ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանի (Գերմանիա) մրցակիցը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիների պաշտպանության մենամարտում: Նա ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն է, հաղորդում է boxingscene.com-ը:

Կենտիկյանի մասնակցությամբ մենամարտը կդառնա մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ծրագրված առաջնության գլխավոր իրադարձությունը:

Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:

Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որում հաղթանակ է տարել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---