Սերժ Թանկյանի և System of a Down-ի կայքերը փակ են![]() 24 ապրիլի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանի և System of a Down խմբի պաշտոնական կայքերն այսօր փակ են և վերահասցեավորված են armenian-genocide.org կայքին: Մտնելով այդ կայքեր, գլխավոր էջում գրված է հետևյալը. «Ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանության օրը, serjtankian.com և systemofadown.com կայքերը վերահասցեագրված են armenian-genocide.org կայքին, թեմայի իրազեկումն ընդլայնելու համար: Սա կարևոր է արդարության և ճանաչման հարցում»: Ինչպես հայտնի է, Սերժ Թանկյանը, որը նաև System of a Down խմբի մենակատարն է, առաջին ելույթներից սկսած քարոզում են Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նրանց շնորհիվ ռոքի շատ երկրպագուներ իմացել են այդ ոճրագործության մասին: Բացի դրանից, ամերիկահայ ռեժիսոր Կարլա Կարապետյանը խմբի մասին նկարահանել է «Ճչացողները» (Screamers) ֆիլմը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |