24-հոգանոց խումբը զանգի ղողանջներով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ

24-հոգանոց խումբը զանգի ղողանջներով շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Քիչ առաջ «Նարեկացի» արվեստի միությունից սկսեց լռության երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Երթն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, և իրականանում է «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի նախաձեռնությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին փոխանցեցին միությունից, Ճերմակ հագուստներով և մոմերով՝ թատրոնի դերասանական կազմից ու համախոհներից կազմված 24-հոգանոց խումբը Ծիծեռնակաբերդ է շարժվում լուռ երթով: Լռության միակ խախտողը Արագածոտնի մարզի Արայի գյուղում գտնվող Սուրբ Մարիամի և Եղիսաբեթի մատուռից բերված զանգի ղողանջներներն են:

Ցոլակ Մլքե-Գալստյանի խոսքով, երթում կարևորագույն գաղափարն ուխտն է, իսկ զանգի ղողանջը խորհրդանշում է անլռելի զանգակատան գաղափարը, 24 թիվն էլ խորհրդանշում է ապրիլի 24-ը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---