Ռումինիայում ՀՀ դեսպան. Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք24 ապրիլի 2012 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում այսօր տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԳՆ-ից` միջոցառումներին մասնակցել են հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ: Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից իր հակահայ քարոզչության մեջ Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին ներքաշելու կապակցությամբ` ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառմանը նշել է. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա ժխտումը դատապարտելուն ուղղված միջազգային հասարակական-քաղաքական գործընթացների դեմ հանվում է ագրեսիվ զանգված: Կրկին բաց է թողնվում հայատյացության հրեշը, որի թարմ դրսևորումներից են փետրվարյան հակահայկական ցուցերը Ստամբուլում: Սրանք շատ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք, դրանից բխող բոլոր հետևանքներով»: Արարողությունից հետո ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր հավաքվածներին և անցորդներին բաժանում էին ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաև նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում: Կլուժում հայերին միացել են նաև տեղական մտավորականությունը և հրեական համայնքը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |