Ֆրանսիական օդանավակայանի կայքում հաղորդագրություն է հայտնվել ավիավթարում Նիկոլյա Սարկոզիի մահվան մասին

Ֆրանսիական օդանավակայանի կայքում հաղորդագրություն է հայտնվել ավիավթարում Նիկոլյա Սարկոզիի մահվան մասին

PanARMENIAN.Net - Թայիթիի (Ֆրանսիական Պոլինեզիա) օդանավակայանի օգտագործողների կայքում երեքշաբթի օրը հայտնվել է տեղեկատվություն ավիավթարի մասին, որում նշվում է, որ իբր մահացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, կայքէջում տեղակայվել է հաքերային տեղեկատվություն քերականական և ուղղագրական սխալներով Սարկոզիի անձնական ինքնաթիռի վթարի մասին:

«Բեկորները գտնվել են Բորա-Բորա կղզում, և մենք հիմա բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի գտնենք «սև արկղերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեղի հեռուստատեսության տվյալներով, նորությունը հայտնվել է տեղի ժամանակով 20:30-ին և մի քանի ժամ անց անհետացել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---