Եգիպտոսի խորհրդարանը չի ընդունել երկրի կառավարության գործունեության մասին հաշվետվությունը![]() 24 ապրիլի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Քամալ ալ-Գանզուրիի նախագահությամբ երկրի կառավարության գործունեության մասին հաշվետվության ընդունման դեմ: Ըստ խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ-Քաթաթնիի հայտարարության` նախարարների կաբինետի հաշվետվությունը քննարկվել է Ազգային ժողովի 10 նիստերում, հաշվետվությունը գնահատել են ավելի քան 200 պատգամավորներ: Կաբինետի ղեկավարի հաշվետվությունն ուսումնասիրելու համար մարտին հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը ներկայիս կառավարության գործունեությունն արդեն «թույլ և եգիպտական հասարակության պահանջներին չարձագանքող» է ճանաչել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |