Աշոտ Ղուլյան. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու` մեր կազմակերպված պահանջը պետք է շարունակվի![]() 24 ապրիլի 2012 - 22:57 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես հիմա ենք կազմակերպված առաջ տանում Հայոց պահանջատիրությունը և Ցեղասպանությունը ճանաչելու միջազգային ջանքերը, այնպես էլ դրանք պետք է շարունակվեն` անկախ նրանից, թե երբ է այդ ամենն ավարտվելու։ Կարծում եմ, դա նույնիսկ չի էլ ավարտվելու, որովհետև եթե նույնիսկ ընդունենք, որ ամբողջ աշխարհի երկրները, ժողովուրդներն ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, միևնույն է Հայոց պահանջատիրությունը դրանով չի ավարտվելու, դա իրավական, քաղաքական գնահատական է»,- այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա կարծիքով` բազմահազար երթերը դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ խոսում են այն մասին, որ այսօր հայությունն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում միավորված է և հաստատակամ` իր պահանջն առաջ տանելու, հետապնդելու մեջ։ «Կարծում եմ այն բեկումը, որ տեղի է ունեցել երկու տասնամյակ առաջ, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը սկսել են իրար ետևից ընդունելի դառնալ աշխարհի խորհրդարաններում և քաղաքական ղեկավարների կողմից` դրանք անպայման շարունակվելու են, քանի որ, այն, ինչ այսօր անում է Թուրքիան վստահաբար չի տեղավորովում ոչ միջազգային իրավունքի, և ոչ էլ միջազգային հարաբերությունների շրջանակում։ Այն, ինչ մենք այսօր ունենք` այս միասնականությունը, հաստատակամությունը շատ կարևոր հիմքեր և նախադրյալներ են, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն առաջ տանել, այլև գրանցել հաջողություններ այս պահանջատիրության ընթացքում»,-հավելել է ԱԺ նախագահ, հաղորդում է Karabakh-open.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |