Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյան. Թուրք մարդասպաններին չհաջողվեց հայ ժողովրդին ոչնչացված տեսնել24 ապրիլի 2012 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մոսկվայի նորակառույց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, «Հայորդյաց տան» ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ և այլն: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ հայերը շարունակում են ապրել և ստեղծագործել. «Թուրք մարդասպաններին չհաջողվեց հայ ժողովրդին ոչնչացված տեսնել»: «Այսօր վերածնված է մեր ժողովուրդը` շնորհիվ մեր անդավաճան ու անսասան հավատքի, և մենք իրավունք չունենք այլևս սխալվելու: Մեր գնահատանքն ենք բերում հայոց վիշտը կիսող բոլոր պետություններին, որոնք արդարության հաստատման ջատագովներ են, որոնց ուղղամիտ պահվածքը ներշնչում է լավատեսություն, որ աշխարհում ի վերջո կդադարեցվեն մահ ու սարսափ սփռող գործողությունները»,- ասել է նա:
Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |